Թերեզա Մեյը մնում է,բայց ավելի ուշ կհեռանա
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։ Մեյը մնա կուսակցության առաջնորդ, քվեարկել է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Իրենց առաջնորդի նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022 թվականին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում է, որ նա պետք է հեռանա առաջնորդի պաշտոնից:
