Ինչու՞ են ամերիկյան նավթային ընկերությունները լքում Ալիևին. պատերա՞զմ, թե՞ տնտեսական հաշվարկ

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին ամերիկյան երկու խոշորագույն նավթային ընկերությունները` Chevron-ը և Exxon Mobil-ը, 25 տարի տևած ակտիվ ներկայությունից հետո լքեն ադրբեջանական շուկան: Այս մասին, վկայակոչելով նավթարդյունաբերության ոլորտի իր աղբյուրները, օրերս տեղեկացրեց Reuters գործակալությունը: «Exxon-ը հույս ունի Կասպից ծովում գտնվող «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերում ունեցած 6,8 տոկոս կազմող բաժնեմասի վաճառքի շնորհիվ շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար վաստակել, պնդում են ոլորտին մոտ կանգնած աղբյուրները», - գրում է Reuters-ը` հավելելով. - «Exxon-ի մրցակից Chevron ընկերությունը Reuters-ին տրամադրած հայտարարության մեջ նշում է, որ որոշել է վաճառել «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորի բաժնետոմսերի իրեն պատկանող չափաբաժինը` 9,57 տոկոսը: Ընկերությունը նաև մտադիր է վաճառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բաժնետոմսերի 9 տոկոսը»: Չնայած համաշխարհային նավթային շուկայում շրջանառվող համառ լուրերին և Chevron-ից եկող հաստատմանը, Exxon-ի ղեկավարությունը առայժմ խուսափում է որևէ մանրամասն տեղեկություն հաղորդել ադրբեջանական շուկան լքելու վերաբերյալ: «Մենք չենք մեկնաբանում [նավթային] շուկայում շրջանառվող լուրերն ու շահարկումները», - նշել է Exxon-ի մամուլի քարտուղար Ջուլի Քինգը: Ադրբեջանի նավթային պետական ընկերության` SOCAR-ի ներկայացուցիչները գործակալությանը փոխանցել են, որ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են Exxon-ին, և «Ադրբեջանի նավթային ընկերությունը դրանք մեկնաբանելու կարիք չի զգում»: «Ազերի-Չիրաղ-Գյունեշլիի» մեկ այլ խոշոր բաժնետերը` 30 տոկոսի սեփականատեր BP ընկերությունը, ևս գերադասում է չմեկնաբանել ամերիկացի գործընկերների` Ադրբեջանը լքելու մտադրությունը: «Բաժնեմասերի վաճառքը կնշանակի, որ ամերիկյան այս երկու ընկերությունների քառորդ դար տևած ներկայությունը Ադրբեջանում մոտեցել է ավարտին: Exxon-ը և Chevron-ը Խորհրդային Միության փլուզումից հետո մեծապես օժանդակել են Ադրբեջանի ժամանակակից նավթարդյունաբերության ստեղծմանը` 1994-ին ձեռք բերելով «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերի բաժնեմասերը», - ըստ «Ազատության»՝ գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ համաձայնագիրը «Դարի պայմանագիր» էր հռչակվել, որի միջոցով Արևմուտքը հույս ուներ թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան նավթից և գազից: Reuters-ը նաև հիշեցնում է, որ այսօր ադրբեջանական նավթարդյունաբերության ոլորտում թվով հինգ ամերիկյան ընկերություններ են ներկայացված: Exxon-ից և Chevron-ից բացի, Ադրբեջանում աշխատում են նաև ամերիկյան Amoco, Pennzoil և McDermott նավթային ընկերությունները: Ամերիկյան ընկերությունները, ըստ Reuters-ի, այժմ սկսել են կենտրոնանալ ԱՄՆ տարածքում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում գտնվող նավթային պաշարների արդյունահանման վրա: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը Վաշինգտոնում աշխատող էներգետիկ ոլորտի փորձագետները, օրինակ, փոխանցել են, որ Exxon-ը լուրջ ներդրումներ է կատարում հարավամերիկյան Գայանա պետության ափամերձ գոտում հայտնաբերված նավթի պաշարները արդյունահանելու համար: «Դեկտեմբերի 3-ին Exxon-ը հայտարարեց Գայանայում բացված 10-րդ նավթահորի և իր պաշարների` մինչև 5 միլիարդ բարել ավելացման մասին»`- գրում է «Թուրանը»: Reuters-ի տեղեկություններով, Chevron-ը լուրջ ներդրումներ է կատարում Ղազախստանի խոշորագույն «Թենգիզ» նավթահանքում` մեծացնելով արդյունահանման ծավալները: Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ գործակալության, շուրջ 37 միլիարդ դոլար է: Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Թուրանի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան ընկերությունների` Ադրբեջանը լքելու որոշումը հիմնականում տնտեսական դրդապատճառներ ունի, թեև դրանք միակը չեն: «Ալիևի կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի նավթարդյունաբերության ոլորտում կապիտալ ծախսերի մակարդակի վրա: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը ծերանում է և նոր ներդրումների կարիք է զգում», - նշել է ամերիկացի փորձագետը` հավելելով․ - «Սա բավական ծախսատար ոլորտ է: Երբ նավթի գինը բարձր է, ընկերությունները կարող են իրենց թույլ տալ կապիտալ ներդրումներ կատարել: Նավթի գնի անկման պայմաններում, սակայն, այդ ներդրումները արագորեն վերածվում են միլիարդավոր դոլարների կորստի»: Բայց արդյոք միայն տնտեսական պատճառնե՞ր են... Իսկ եթե ամերիկյան ընկերությունները կանխազգում են մոտալուտ պատերազմի բռնկո՞ւմը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am