Ինչ որոշեց դատարանը Վաչագան Ղազարյանի կալանքի մասով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը»,- ասաց Հարությունյանը: Հարցին, թե արդյոք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան, պաշտպանը դրական պատասխանեց: Վաչագան Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը: Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը:
