Լուսինե Հարոյանի ընտրատեղամասում «ԱզգԱԿ»-ն ստացել է 4 ձայն, «ՕԵԿ»-ն Արթուր Բաղդասարյանի տեղամասում` 6 քվե

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում ամենաշատ քվեն ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանիգլխավորած քաղաքական ուժը, ամենաքիչը` «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանինը: «Արմենպրես»-ն առանձնացրել է իրենց իսկ ընտրատեղամասերում ցուցակների առաջին համարների ստացած քվեները:

  1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն- Վիգեն Սարգսյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն շեմը չհաղթահարած Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է մայրաքաղաքի 9/47 ընտրական տեղամասում: Այս ընտրատեղամասում Հանրապետական կուսակցությունը ստացել է 119 ձայն կամ ընտրություններին մասնակցած 881 քաղաքացիների 13.5% վստահության քվեն:
  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն– Սուրեն Սահակյան
Ընտրությունների նախնական արդյունքներով 8533 ձայն ստացած «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի կուսակցությունն իր 6/17 ընտրատեղամասում ստացել է 7 ձայն կամ ընտրությանը մասնակցած 816 անձանց 0.85% քվեն, սակայն նշենք, որ Սուրեն Սահակյանի բնակության հասցեն Տավուշի մարզի Կողբ համայնքն է, իսկ Սահակյանն իր իրավունքից օգտվելով քվեարկել է մայրաքաղաքում գտնվող ընտրատեղամասում:
  1. Հայ հեղափոխական դաշնակցություն– Արմեն Ռուստամյան
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 5-րդ հորիզոնականում հայտնված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը քվեարկել է Երևանի 3/23 ընտրատեղամասում: Այստեղ նրա գլխավորած ցուցակին իր ձայնը տվել է ընտրության մասնակցած 990 քաղաքացիներից 25-ը կամ 2.52%-ը:
  1. «Իմ քայլը» դաշինք– Նիկոլ Փաշինյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով 70.44% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 8/16 ընտրական տեղամասում: Այստեղ նրա գլխավորած քաղաքական ուժին իր կողմ ձայնն են տվել ընտրությանը մասնակցած 894 քաղաքացիներից 655-ը կամ 73.26%-ը: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 11 քաղաքական ուժերի առաջին համարների սեփական ընտրատեղամասերում իրենց գլխավորած ուժերի գրանցված արդյունքներում:
  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն– Էդմոն Մարուքյան
Ընտրությունների նախնական արդյունքներով 3-րդ հորիզոնականով խորհրդարան անցած ուժը գլխավորող Էդմոն Մարուքյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/20 ընտրատեղամասում: Այստեղ Մարուքյանի կուսակցությանն ընտրել է 1110 քաղաքացիներից 120-ը կամ 10.81%-ը, սակայն նշենք, որ Էդմոն Մարուքյանի գրանցման հասցեն տարբեր է, և կուսակցության ղեկավարը 1/20 ընտրատեղամասում քվեարկել է օգտվելով իր իրավունքից:
  1. «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն- Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկել է 2/46 ընտրատեղամասում: Այստեղ իր ղեկավարած քաղաքական ուժը ստացել է 19 ձայն կամ քվեարկությանը մասնակցած 864 քաղաքացիներից 2.19%-ի վստահության քվեն:
  1. «Ազգային առաջընթաց» կուսակցություն– Լուսինե Հարոյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով  4122 ձայն ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանն իր 9/36 ընտրական տեղամասում ստացել է 4 ձայն կամ ընտրությանը մասնակցած 950 անձանցից 0.004%-ի վստահության քվեն: Ուշագրավ է, որ Լուսինե Հարոյանի հետ նույն ընտրատեղամասում ընտրելու իրավունք են ունեցել նաև թեկնածուի հետ նույն հասցեում բնակվող ևս 2 քաղաքացի:
  1. «Մենք» դաշինք– Արամ Սարգսյան
ԱԺ արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 13/31 ընտրատեղամասում, որտեղ ընտրությանը մասնակցած 1013 քաղաքացիներից իր ուժին քվեարկել են 111-ը: «Մենք»-ն այդ ընտրատեղամասում ստացել է 10.95% կողմ քվե:
  1. «Օրինաց երկիր» կուսակցություն– Արթուր Բաղդասարյան
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանի 9/49 ընտրատեղամասում ՕԵԿ-ը ստացել է ընտրությանը մասնակցած 643 քաղաքացիներից 6-ի վստահության քվեն կամ 0.93%-ը: Ուշագրավ է, որ այս ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի հետ քվեարկելու իրավունք են ունեցել նաև իր հետ նույն հասցեում գրանցված ևս 4 անձ:
  1. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն– Վարուժան Ավետիսյան
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով ընտրողների 22868 քվեն ստացած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է 10/49 ընտրատեղամասում: Այստեղ «Սասնա ծռեր»-ը ստացել են 36 ձայն կամ ընտրությանը մասնակցած 878 քաղաքացիների 4.1% վստահության քվեն:
  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն– Գագիկ Ծառուկյան
Ընտրությունների նախնական արդյունքներով երկրորդ հորիզոնականում գտնվող քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քվեարկել է Առինջի 29/29 ընտրատեղամասում: ԲՀԿ-ն այստեղ ստացել է 1014 մասնակիցներից 664-ի կամ 65.48% վստահության քվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջևընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատականկուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայնՀայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեաժողովրդականվերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկականկուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: Նորայր Շողիկյան

դիտվել է 209 անգամ
Լրահոս
ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am