ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա

«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։ Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Երեկ էլ նա չպատասխանեց մեր զանգերին, ԱԺ-ից էլ ասացին, որ դա իրենց իրավասության հարցը չէ, և ԿԸՀ ղեկավարն է հայտարարելու այդ օրվա մասին։ Նիկոլ Փաշինյանի թիմում կարծում են, որ խորհրդարանը կարելի է կազմավորված համարել, երբ ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնի իրենց մանդատները։ Ըստ այդ հաշվարկի՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կգումարվի  հունվարի 7-ին, կհետաձգվի, եթե որևէ ուժ այն վիճարկի ՍԴ-ում, որին դիմելու վերջնաժամկետը, ի դեպ, դեկտեմբերի 21-ն է։ Մինչդեռ դեկտեմբերի 24-ին առաջին նիստը հրավիրելու տեսակետի կողմնակիցները խորհրդարանը կազմավորված են համարում այն պահից, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները և այդ մասին որոշում ընդունում, որը կիրականացվի դեկտեմբերի 16-ին։ «Պատգամավորներին մանդատները հանձնվում են արձանագրություններով, ոչ թե որոշմամբ, և եթե նույնիսկ ՍԴ-ում որևէ ուժ փորձի վիճարկել ընտրությունների արդյունքները, ապա պետք է վիճարկի ոչ թե արձանագրությունը, այլ որոշումը։ Հետևաբար, որպես ԱԺ կազմավորման հիմք պետք է ընդունել ԿԸՀ համապատասխան որոշումը»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը՝ հիմնավորելով, որ ճիշտը դեկտեմբերի 24-ն է»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am