Նաոմի Քեմփբելը`Balmain արշավում. լուսանկարներ
90-ականների մոդելային բիզնեսի իկոնաներ Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը և Կլաուդիա Շիֆերը համալրել են #BalmainArmy-ի շարքերը: «Այս 3 կանայք երեկ ինձ ստիպել են սիրել նորաձևությունը: Նրանց շնորհիվ ես սիրում եմ այն այսօր և կսիրեմ վաղը»,- այսպես է մեկնաբանել գարուն-ամառ արշավի իր ընտրությունը Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենը: Սթիվեն Քլյայնի հեղինակած սև-սպիտակ լուսանկարներն արդեն ողողել են ողջ համացանցը և էլ ավելի են ընդլայնել բրենդի հետևորդների բանակը՝ նոր երկրպագուներ ձեռք բերելով:





