Գրիգորյանին կալանքի տակ պահելը՝ ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք

«Շատ հնազանդ ձևով կատարում են վարույթ իրականացնող մարմնի ցանկությունները և չեն գործում օրենքով: Եթե նախկինում եղել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, ապա հիմա չկա նման բան, և սա պարզապես «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի կիրառումն է»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի իրավապաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով՝ Գրիգորյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությաան մերժման և կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ դատարանի որոշմանը: Իրավապաշտպանի խոսքով՝ եթե գործը հասնի դատարան ու քննող դատավորն էլ լինի «ՀՔԾ-ամետ Մարինե Մելքոնյանը», իսկ Վերաքննիչում՝ «ՀՔԾ-ամետ» Արսեն Նիկողոսյանը, ապա որևէ դրական կամ օրինական արդյունք Մանվել Գրիգորյանի համար ակնկալել հնարավոր չէ. «Չունենք արդար և օրինական դատավարություն»: «Եթե մյուս կալանավորների մասին կարելի է ասել, որ պատանդ են, ապա Մանվել Գրիգորյանի դեպքում պետք է ասել, որ նա գերի է, ինչը ուրախացնում է ադրբեջանական մամուլին և ադրբեջանական լոբբիստներին: Ամեն դեպքում, Արցախի հերոսին 6 ամսից ավել կալանքի տակ պահելը միայն նրա համար է, որ ադրբեջանական լոբբիստները ուրախանան և հայտարարեն, որ հասել են հաջողության: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը կարելի է դիտարկել որպես ադրբեջանական ուժերի հաջողության արդյունք».- մանրամասնեց Գրիգորյանի իրավապաշտպանը: Վերջում Արսեն Մկրտչյանը շեշտեց, որ դատավոր Մարինե Մելքոնյանի այսօրվա վճիռը խոսում է նրա մասին, որ դատավարական օրենքով նախատեսված ուժերի վրա հույս դնելն անիմաստ է.«Մենք շատ լավ տեսանք, որ նախընտրական քարոզչության ժամանակ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ անընդհատ շահարկեցին և արժեզրկեցին Գրիգորյանի անունն ու հեղինակությունն՝ ի շահ իրենց»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ. Աբրահամյան Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է Ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 66 մարդ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել. վերաբացեք գործերը․ «Իրավունք» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար․ «Փաստ» Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանին Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am