Հրդեհի զոհերը` «մահվան քոթեջներում» տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ տարածքային կառավարման և զաևգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ այցելել է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամաս, որտեղ երեկ վաղ առավոտյան դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով ընտանիքի 3 անդամներ մահացել էին, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել էր Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Աշոտաբերդ թաղամասի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «88-ի ավերիչ երկրաշարժից հետո կոմունիստները մեր նկատմամբ ցուցաբերեցին բարի կամք և 5 տարով որպես կացարան մեզ տրամադրեցին այս փայտե շինությունները։ Դա տրված է 5-7 տարի ժամանակով, բայց ցավոք, արդեն 30 տարի է՝ այդ պայմաններում ենք բնակվում։ Եթե երկրաշաժից հետո այս թաղամասն անվանում էին Աշոտաբերդ, ապա 10 տարուց ավելի է՝ այս տնակները մենք համարում ենք «մահվան քոթեջներ»։ Նախկինում էլ է նման դեպք եղել, երբ մի ամբողջ շենք հաշված րոպեների ընթացքում կրակի բաժին դառավ։ Արդեն 20 տարի է՝ մզ խոստանում են, որ լավ է լինելու. կառավարությունը զարկ է տալու բնակարանաշինությանը, ու մենք վերջապես այս դժոխքից կպրծնենք։ Մենք գիտենք, որ Ստեփանավանի թե նախկին, թե ներկա քաղաքապետերը բազմիցս դիմել են կառավարություն, սակայն Երևանում իրենց տաքուկ կաբինետներում փափուկ բազկաթոռների վրա իրենց թափանները լցնող պաշտոնյաները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ու ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Նախկին վարչապետներից Կարեն Կարապետյանն այցելեց, պռատակոլնի նկարահանվեց, խոստացավ, որ խնդիրը հրատապ ձևի կլուծվի, սակայն նրա այցն էլ օդ դուրս եկավ։ Այսօր տեղեկացանք, որ երեկ թաղամաս է այցելել ծնունդով ստեփանավանցի, տարածքային կառավարման և զաևգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ու գիտենք, որ նրանք տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո օբյեկտիվ կներկայացնեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Անկեղծ ասած՝ մեր հույսը Ն. Փաշինյանն ու Ս. Պապիկյանն են, ովքեր կընդառաջեն մեր քաղաքապետի նամակ-խնդրանքներին ու գոնե 1 տարվա ընթացքում խնդիրը կլուծվի։ Իսկ մենք նրանցից շատ բան չենք ուզում. մեզ փրկեն մահվան քոթեջներից ու հուսով ենք, որ Ս. Պապիկյանի ու Ա. Ղուկասյանի այցը նախկին վարչապետ Կ. Կարապետյանի այցի նման սուտ, ռեկլամնի այց չի լինի»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել էին Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել էին նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գուրջանյանի գլխավորությամբ։ Հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը՝ այնտեղ հայտնաբերել էին նշված տան բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վահանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանը, ով Վ. Հակոբյանի եղբայրն է, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Ստեփանավանի հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը։ Դեպքի վայրի զննություն էին կատարլ նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի և ավագ փորձագետներ Ռոբերտ Քառյանի ու Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ Առաջին իսկ պահից դեպքի վայր էր ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սերոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am