Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո

Քիչ առաջ ավարտվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես 168.am-ին հայտնեց ռեժիսորը, կողմերը հասել են նախնական պայմանավորվածության, ինչից հետո ինքը որոշում է կայացրել՝ դադարեցնել 10 օր շարունակվող հացադուլը: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին կամրագրվի պայմանգրի ստորագրմամբ: Հիշեցնենք, որ ռեժիսորի հացադուլի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն էր, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։ Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե որոնք են կինոնախագծի առջև ծառացած խնդիրները. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։ Ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը Կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում»,- նշել էր կինոռեժիսորը։ Պարոն Գալստյանը նշել էր նաև, որ «այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am