Գողացել են Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը
«Կոմիտասի» անվան պանթեոնում գողացել են կինոյի և ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ Այդ մասին տեղեկացնում է pastinfo.am կայքը: Կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։
