35-ամյա քաղաքացին ինքնասպան է եղել
35-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից: Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը։ Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռ. Ղ. է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
