Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի հարցը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնեցին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
