Համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան․ Մանվել Գրիգորյանի պաշտպան
Կալանավայրում Մանվել Գրիգորյանն ստանում է այնքան բուժօգնություն, որքան հնարավոր է այդպիսի պայմաններում, բայց դա բավարար չէ նրա հիվանդության դեպքում։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ ««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ են օգնում, մասնակցում են, բայց մեծ հաշվով ես գիտեմ, համենայնդեպս, տեսել եմ և գրառումներից հասկացել, որ համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան գործադրված», – ասաց պաշտպանը լրագրողների հետ զրույցում։ Նա բացատրեց, որ պատշաճ չեն զննում Մանվել Գրիգորյանին, բայց հայտարարում են, որ առողջական վիճակը նորմալ է։
