Կարգին Հայկոն Ավանի թաղապետ կնշանակի «դզող-փչողի»

«Իմ քայլը» դաշինքում հայտնվել են մեկը մյուսից «ունիկալ էքզեմպլյարներ», ովքեր միայն «դուխով» գլխարկներ կրելու  և քայլելու համար «փոխհատուցվում են» պաշտոններով: Այլ կերպ ասած՝ դաշինքից պաշտոն կես քայլ է, ու այս պարագայում արդեն կարևոր չէ, թե ով որտեղ է սովորել, ինչ է ավարտել և սովորե՞լ է արդյոք, կամ, առհասարակ, բացի Նիկոլ Փաշինյանի հետ քայլ անելուց, ինչ այլ «քայլեր» է արել կյանքում... Այդպես ի հայտ են գալիս հանրությանն անհայտ անուններ, ովքեր ամենավատ իմաստով անակնկալ են մատուցում ոչ միայն հասարակությանը, այլև հնարավոր է հենց «Իմ քայլը» դաշինքին: Այնուամենայնիվ, ամեն ինչ «ջրում են» ու «սղցնում»՝ առանց որևէ պարզաբանման: Վերջերս էլ համացանցում հայտնվել էր Արաբկիրի նոր թաղապետ Արամ Դանիելյանի և ոմն երիտասադի մասնակցությամբ տեսանյութ՝ պոռնո-էրոտիկ տեսարանով: Այն արժանացավ քննադատությունների, բայց չպարզաբանվեց հավուր պատշաճի ու «ջրվեց», գնաց՝ տեսանյութը որոշ կայքերից հեռացնելով... Մի խոսքով՝ արաբկիրցիներին գուցե դեռ անակնկալներ կսպասեն: Մեր տեղեկություններով՝ ոչ նույնանման, բայց բացասական իմաստով էլի ոչ պակաս անակնկալ է սպասում նաև Ավան վարչական շրջանի բնակիչներին: Ավանի թաղապետի պաշտոնում պատրաստվում են նշանակել ոմն Արա Արարատի Դանիելյանի, ով հայտնի է «խալ Արո» մանկանվամբ: Ինչպես և «Իմ քայլի» շատ այլ ներկայացուցիչների, այնպես էլ Խալ Արոյի կենսագրությունը սկսվում է Փաշինյանի նախաձեռնած շարժումից: Թե կոնկրետ շարժման ո՞ր պահից է սկսվել այս երիտասարդի կենսագրությունը, կամ կոնկրետ որ կողմից է քայլել նա, հայտնի չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ պարզ է միայն, որ Խալ Արոն մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած, «դզող-փչող» է... Իհարկե, Ավանում կան շատ խնդիրներ, որոնք «դզել-փչել է» հարկավոր, բայց վատ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այն իր անմիջական իմաստով է հասկացել և, քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իր հավանությունն է տվել սովորական մեքենաների «դզող-փչող»-ին վարչական շրջանի ղեկավար նշանակելու առաջարկին: Մյուս կողմից էլ՝ վարչական շրջանների ղեկավարներն ավելի լավը չեն կարող լինել, քան ինքը՝ քաղաքի ղեկավարը, ու կարգին Հայկոյից այս առումով կարգին նշանակումներ ակնկալելն առավել քան անհեթեթ կլիներ: NEWSPRESS.am

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am