Չեմ ճանաչում այլ մեկի, որ վնասը հատուցելուց հետո առողջական նման վիճակում կալանքի տակ պահվի. Մանվել Գրիգորյանի պաշտպան
Մանվել Գրիգորյանի դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը իր դժգոհությունը հայտնեց, նշելով, որ չգիտի նման դեպք, երբ անձին վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ: «Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա», – ասաց Արսեն Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։
