Հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն դատավորներով.Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` նույն խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին հանիրավի մեղսագրել են Յուրի Տեփանոսյանի սպանությունը։ Իսկ հայտնի լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է։ «Հեղափոխությունից հետո հանցավոր ռեժիմի գործած սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն մեղադրողներով, նույն դատավորներով՝ իբրեւ թե քննվել: Սա խեղկատակություն է, սա վիրավորանք ու արհամարհանք է մեր պետականությանը, մեր արժանապատվությանը, մեր ինքնիշխանությանը: Ես լավ չեմ պատկերացնում, թե այս սրիկայությունը որքան պետք է շարունակվի այս ձեւով, եւ այդ ընտանինքներին էլ ինչքան պետք է ինչ-ինչ տեխնոլոգիաներ օգտագործելով ներքաշեն: Շատ ցավում եմ, որ մարդկանց նման վիճակի մեջ են դնում»:
