ՌԴ-ի դերը Սիրիայում ավելի կառուցողական է դարձել.ԱՄՆ
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է,որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ դերը, որը Ռուսաստանը խաղում է Սիրիայում, վերջին շրջանում ավելի կառուցողական է դարձել: «Իմ կարծիքով հիմա Ռուսաստանն իսկապես Սիրիայում զբաղվում է ԴԱԻՇ-ի ջիհադիստների դեմ պայքարով, ինչին կարելի է տալ միայն դրական գնահատական: ԱՄՆ-ը հուսով է, որ Մոսկվան կարող է օգտագործել իր ազդեցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ հակամարտության հետագա թուլացման նպատակով: Արդեն հիմա Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման գործում»,ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը : «Ռուսաստանի դերը հիմա զգալիորեն կառուցողական է, քան նախկինում»,- ասել է Կուկը՝ բացառելով ներկայում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն ռազմական ոլորտում: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել էր Պալմիրայի ազատագրումը սիրիական զորքերի կողմից, որոնց աջակցություն էին ցուցաբերել նաև ռուսական ավիացիան ու հատուկ նշանակության ուժերը: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ դա կարևոր հաղթանակ է ԴԱԻՇ-ի դեմ չնայած այն բանին, որ հաղթանակել է Բաշար Ասադի ռեժիմը:
