Մանվել Գրիգորյանի կալանքի վճիռը կհրապարակվի այսօր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կհրապարակի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Նախաքննական մարմինը նրա կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նախօրեին Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել:
