Ով կփոխարինի Անի Սամսոնյանին Երևանի ավագանիում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը Ազգային ժողովում մանդատ կստանա։ Երևանի ավագանու անդամի՝ ԱԺ գնալուց հետո նրա տեղը թափուր է մնում։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Անի Սամսոնյանը վայր է դնում ավագանու մանդատը, իսկ նրա տեղը Երևանի ավագանիում կզբաղեցնի ցուցակով հաջորդը։ «Երևանի ավագանիում Անի Սամսոնյանին կփոխարինի Թեհմինա Վարդանյանը, քանի որ ցուցակով հաջորդն ինքն է»,- ասաց Խաժակյանը։ Նշենք, որ Թեհմինա Վարդանյանը մինչ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ավագանու անդամ էր ԵԼՔ դաշինքից։
