Ժողովրդավարական ընտրությունների հասնելուն դեռ ճանապարհ կա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ձևակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը պարտվեց, որովհետև ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թե գաղափարը: «Հուսով եմ, որ այդ անձը այդ ամեն ինչը լավ կգիտակցի և այնպիսի ծրագրով հրապարակ կգա և դրան համապատասխան այնպիսի թիմով, որ նոր հուսալքության առիթ չառաջացնի»,– հավելեց Ռուստամյանը: Մոտ երկու տասնամյակ օրենսդիրում անցկացրած Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, թե պարտությունից չեն սրտնեղել, հակառակը՝ ազատվեցին մեղադրանքներից: Խորհրդարանի պատերից դուրս ավելի ակտիվ են աշխատելու: Անգամ սերնդափոխության են պատրաստվում․ – «Հիմա այլևս մի բան լավ է, որ մենք չենք անցել, այլևս մեզ չեն կարող մեղադրել: Այս բանից պրծանք մենք․․․ որ անընդհատ մարդիկ իրենց մեղքը չգտնելով՝ Դաշնակցությունը կա, եկեք մեղքը բարդենք Դաշնակցության վրա, այս փուլն ավարտվեց: Այս իմաստով ես շատ ուրախ եմ ներքուստ, որ մեր ժողովուրդը շատ հստակ կտեսնի ով՝ ով է և Դաշնակցության իրական կերպարը նաև կարձանագրի»: Արմեն Ռուստամյանը թեև կասկածի տակ չի առնում ընտրությունների արդյուքներն ու իշխանության լեգիտիմությունը, բայց, ըստ նրա, ժողովրդավարական ընտրություններին հասնելու համար դեռ ճանապարհ կա․ – «Դեռ չի էլ կարելի խոսել, որ երկրում հաստատվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Ընտրությունները կարող են նորմալ անցնել՝ չունենալով այդ ավանդույթը, եթե հայտնի է, թե ով է ընտրվելու: Եվ այդ ընտրվողը իշխանությունն է բնականաբար, որովհետև կեղծիք անողն էլ է իշխանությունը: Հիմնականում այդպես է ամբողջ պատմության մեջ եղել: Ընդդիմությունը կեղծիքներ չի անում այն աստիճանի, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա: Կարող են փորձել անել, բայց կբռնվեն: Միշտ ընտրությունների մակարդակը ժողովրդավարական առումով դրսևորվում է այն ժամանակ, երբ որ իշխանությունները մեծ ռիսկ ունեն կորցնելու իրենց իշխանությունը: Այդ ժամանակ է երևում՝ ընտրություններն արդա՞ր են, թե՞ ոչ»: Ընտրողների մոտ 4 տոկոսի վստահության քվեին արժանացած Դաշնակցությունն հենց այսօրվանից պատրաստվում է հաջորդ ընտրություններին: Ժողովրդի մեջ մեծ հույսեր արթնացրած իշխանության թիմի նկատմամբ թերահավատ է: Ռուստամյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ լինեն․ – «Մենք առաջացրել ենք շատ մեծ ակնկալիք մեր ժողովրդի մոտ: Այդ մեծ վստահությունը, 70 տոկոսից ավել ձայն հավաքելը նաև շատ մեծ պարտավորություն է ենթադրում: Ես քիչ թե շատ մեր ժողովրդին ճանաչում եմ, և սա կարող է շատ արագ շուռ գալ իշխանությունների դեմ, եթե այն խոստումները, որ տրվել են, և այն ակնկալիքները, որ մեր ժողովուրդը ունի, արագ չիրականացվեն: Կան իշխանության մեջ մարդիկ, որոնք հասկանում են այս պատասխանատվությունը, բայց ես չեմ տեսնում այն թիմը, որը այդ մարտահրավերներին և վտանգներին ադեկվատ կարող է գործել: Առայժմ ես դա չեմ տեսնում»: Խորհրդարանից հեռացող պատգամավորին հարց ուղղեցինք նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշման մասին: ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրանքում քաղաքական ենթատեքստեր տեսնում է: Ըստ նրա, նախ պետք է ապացուցել, թե արդյոք սահմանադրական կարգը տապալվել է, ապա մեղավորին փնտրել․ – «Ես չեմ ուզում իրավական դաշտ մտնել, բայց ես ասում եմ, որ հենց ինքը՝ մեղադրանքը այդ առումով ունի մեջը քաղաքական ենթատեքստեր: Մենք գնացել ենք մի հատ ուրիշ մեղադրանքի հետևից, որը շատ վտանգավոր տեղ է տանելու այն իմաստով, որ դեռ պիտի ապացուցվի՝ իսկապե՞ս եղել է սահմանադրական կարգի տապալում, թե՞ ոչ»: Գործի վտանգավոր ընթացքը կանխատեսող Ռուստամյանն ամեն դեպքում մտադիր չէ միանալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ակցիաներին: Գայանե Սարիբեկյան  azatutyun.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Բաքվի իրականացրած գործողությունները Արցախի ու հայության դեմ հանցագործություն համարու՞մ եք (video) Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա #ՈՒՂԻՂ․ «Թքել-լպստելը» Նիկոլի սիրած ոճն է․ Արմինե Ադիբեկյան (video) Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինքնակործան քարոզարշավ․ Փաշինյանը հաղթում է ինքն իրեն (video) Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու իր պատրաստակամության մասին Գնում եք ՍԴ՝ ՔՊ-ի շահերը պաշտպանելու՞․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video) Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին Պատերազմը կշարունակվի մինչև պատժամիջոցները չվերացվեն․ Մոհսեն Ռեզաի «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ» Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Փաշինյանը հեռանալու է՝ իր հետևից թողնելով բազմաթիվ ականներ՝ դրված պետականության տակ․ Առաքելյան Արդյոք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Նիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները Արցախի հանձնումից հետո պատերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պատերազմը Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ. Աբրահամյան Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է Ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 66 մարդ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել. վերաբացեք գործերը․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am