«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռեւս 1991 թվականից մինչեւ այս տարվա մայիսի 18-ը աշխատել է քաղաքի գրադարանում: Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, և արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից:
Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Նրա խոսքերով` ընտրված քաղաքապետ Վազգեն Ադամյանն իրեն գրադարանավարի աշխատանքից ազատել է` նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանի օգտին քվեարկելու պատճառով: Նշենք, որ Գ. Քեշիշյանը հաշմանդամության 3-րդ կարգ ունի:
Մեզ դիմած քաղաքացու խոսքերով` քաղաքապետարանը սա պետք է հաշվի առներ եւ այլ աշխատանքով ապահովեր: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ նաև, որ այժմ գրադարանում կա երեք հաստիք` տնօրենի, որը միաժամանակ իրականացնում է գրադարանավարի պարտականությունները, հաշվապահի եւ մաքրուհու: Այսինքն` ընթերցողներին սպասարկում է տնօրեն-գրադարանավարը: «Ես ստացել եմ 27 հազար 500 դրամ աշխատավարձ, բայց Ադամյանն ինձ ասաց` քո աշխատավարձը կհավաքեմ ու քաղաքի ճանապարհները կնորոգեմ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը