Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու չմոռանանք, որ Գյումրիում անտեր կնոջ սպանության մեջ կասկածվող է բռնվել՝ կրկին ռուսական ռազմաբազայի զինծառայող... Ցավալի է տեսնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում ընդվզում էինք, պահանջում էինք ռազմաբազայի բարդակը վերացնել ու ապահովել գյումրեցիների անվտանգությունը, իսկ այս մի դեպքում՝ երբ իշխանությունը սիրելի է, չտեսնելու ենք տալիս... Չեմ ուզում մտածել, որ ուղղակի մեզ այն ժամանակ հետաքրքրում էր ցանկացած առիթ, այդ թվում այդ սահմռկեցուցիչ սպանությունը Սերժ Սարգսյանի դեմ օգտագործելը և շահարկելը... Ուզում եմ հավատալ, որ մեր պահանջատիրության, իշխանություններից բացատրություն ու ռեակցիա պահանջելու հիմքում մեր հայրենակիցների հանդեպ մեր պարտականությունն էր, ոչ թե իշխանության դեմ ամեն ողբերգություն օգտագործելը: Որքան էլ սպանության բացահայտումը լինի իրավական հարթության խնդիր, կարծում եմ՝ իշխանության հրապարակային գնահատականը պահանջված է... Եթե իհարկե այդքան ինքնիշխանություն ունենք»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը