Սերժ Սարգսյանին փոխարինելու հարց կդրվի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհություն կա նրանից

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն հատկապես Հանրապետական կուսակցության ներսում: Խնդիրը միայն դառը հիասթափությունը չէ, որ այս ուժը խորհրդարան չի անցել: Հարցն այն է, որ մեր ունեցած տեղեկություններով, կարծիքների լուրջ բախում է եղել ընտրությունների արդյունքներն ընդունել–չընդունելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի որոշ գործողությունների հետ կապված: Իհարկե, արդեն պարզ է, որ ՀՀԿ–ականները չեն բողոքարկի: Սակայն մի քանի հանրապետականներ պնդել են, որ անհրաժեշտ է բողոքարկել արդյունքները: Բացի այն, որ նրանք որոշակի կասկածներ ունեն, միևնույն ժամանակ նրանց համոզմամբ՝ դրանով մի քանի խնդիր կլուծեն հատկապես «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով. առաջին հերթին՝ ինչպես Փաշինյանն էր իրենց հետ վարվում, այնպես էլ իրենք կվարվեն: Սակայն մեծ մասն աննպատակահարմար է գտել այս փուլում իրավիճակը սրել՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ բարդ է լինելու որոշակի փաստեր ներկայացնել, որոնք փոքրիշատե համոզիչ լինեն: Ինչպես երեկ նշել է Դավիթ Հարությունյանը, «տեղեկատվությունը բավարար ծավալ չի կազմում, որ իմաստալից դարձնի բողոքարկումը»: Մյուս կողմից, ՀՀԿ–ի մեր աղբյուրները պնդում են, որ մի շարք հանրապետականներ խուլ դժգոհություն ունեն Սերժ Սարգսյանից, ով, նրանց համոզմամբ, փաստացի տապալեց կուսակցությունը՝ ապրիլին առաջադրվելով որպես ՀՀ վարչապետ, այս ընտրություններին էլ ցուցակի մեջ միանձնյա որոշմամբ ընդգրկելով Դավիթ Շահնազարյանին ու Արտաշես Գեղամյանին, ավելին՝ նրանց ակտիվորեն ներգրավելով քարոզարշավի մեջ: Այնպես որ, չի բացառվում՝ առաջիկայում իսկապես դրվի կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am