ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Հաղթող ուժը երեկվանից ստանում է առաջին շնորհավորանքները: Դրանք գալիս են մեր մայրցամաքի արևմտյան հատվածից ու օվկիանոսի այն կողմից, բայց ոչ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրներից: ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է, Մերկելը արձագանքել է, ԵՄ-ից արձագանքել են, բայց Մոսկվան, Մինսկը, Աստանան, Դուշանբեն և Բիշկեկը լուռ են: Սպասում են Մոսկվային ու նաև ցույց տալիս իրենց իրական վերաբերմունքը փաշինյանական Հայաստանի նկատմամբ: Պարզ է, որ այսօր, վաղը կամ մյուս օրը Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն ու մյուսները կարող են զանգել կամ հեռագիր ուղարկել Նիկոլ Վովաևիչին և շնորհավորել, բայց փաստն այն է, որ այն վերպետական ու անվտանգության կառույցները, որոնց անդամակցում է ՀՀ-ն և որոնց անդամ պետությունների ղեկավարների հետ, ըստ Փաշինյանի, ամեն ինչ «OK» է (հատկապես՝ Պուտինի), չեն նկատում մեզանում տեղի ունեցած ընտրությունները և Փաշինյանի հաղթանակը: Իսկ դա վերաբերմունք է: Վերաբերմունք, որը պետք է մեզ լրջորեն մտահոգի: Գիտեմ, որ կլինեն մարդիկ (նրանք, թերևս, շատ են՝ 800 հազարի կարգի), ովքեր կասեն, թե բա ջհանդամիս շնորհավորեն ԵԱՏՄ անդամ պետությունները, թե բա կարևորը մենք «դուխով»ենք, թե բա մեզ դաշնակիցներ պետք չեն, բայց սթափ մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն այս ամենով: Եթե թիվ մեկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից տաք հետքերով շնորհավորանք չի գալիս, իսկ պրոկրեմլյան մամուլը հետընտրական վերլուծություններ է ներկայացնում՝ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցածը գնահատելով պետական հեղաշրջում, ապա դա խնդիր է: Երբ Փաշինյանին անկյունում են նստեցնում կամ դահլիճում հատկացնում են պետության ղեկավարների համար նախատեսված շարքի նվաստացուցիչ վերջին տեղը, իսկ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ղեկավար Ալիևին նստեցնում Պուտինի կողքը, ապա դա վերաբերմունք է և քաղաքականություն: Նման ժեստերից հետո են գալիս արկերի ու փամփուշտների ձայները: Պարզ է, որ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է ու մեր ժողովուրդը, բայց առանց դաշնակիցներ հնարավոր չէ գոյատևել այս բարդ տարածաշրջանում: Փաշինյանին չհաջողվեց այս 7 ամիսների ընթացքում այնպես աշխատել դրսի ու մասնավորապես՝ Մոսկվայի հետ, որ հաներ բոլոր կասկածները Հայաստանում արևմտյան դավադրության մասով: Ու չի էլ հաջողվելու, քանզի կամա թե ակամա ամեն ինչ անում է, որպեսզի Կրեմլում խորանան կասկածները: Իսկ դա վտանգավոր է այն առումով, որ այս ամենի ֆոնին ուժեղանում է ադրբեջանական լոբբին ՌԴ-ում: Ռուսաստանում Հայաստանի մասով դեռ պահպանվում է իներցիան, քանզի այստեղ նրանք ռազմաբազա ունեն, բայց եթե Փաշինյանը ներքին կյանքում շարունակի կոպիտ սխալները, ապա իներցիան կարող է վերանալ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով: Ի դեպ, Բաքվում շատ լավ տեսնում ու հաշվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես նաև ակտիվորեն աշխատում են ՌԴ-ի բոլոր շրջանակների հետ, իսկ մենք հիմա ունենք մի խորհրդարան, որին ՌԴ-ի հետ կապող միակ օղակը ԲՀԿ-ն է, բայց դե դա, ինքներդ էլ հասկանում եք, որ անլուրջ օղակ է: Քաղաքականությունը «դուխ» պահանջում է, բայց նախևառաջ խելք է պահանջում, ինչի բացակայությունը իշխող ուժի բազմաթիվ անդամների մոտ ակնհայտորեն երևաց և՛ հեռուստաբանավեճերի, և՛ նրանց քայլերի, և՛ ընդունած որոշումների ժամանակ: Բայց դե սա՛ է եղել մեր ժողովրդի ընտրությունը: Պետք է հարգել այդ որոշումը, բայց միևնույն ժամանակ այնպես անել, որ ժողովուրդն ինքն իր որոշումից չտուժի: Կստացվի, թե ոչ, կերևա շատ մոտ ապագայում: Պետրոս Ալեքսանյան 7or.am  1.thumb

դիտվել է 78 անգամ
Լրահոս
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am