Դուրս են եկել միակ տարածք չտվողի դեմ՝ մեկուսացնելով նրան

Ընդանրապես երբևէ չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, գրել կյանքիս այս հատվածի մասին ու երբևէ չէի էլ անդրադառնա, բայց ինձ հաճախ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մեջ… Ու ստիպված այսօր գրում եմ. Լսե՛ք, գրում եմ առաջին և վերջին անգամ, աշխարհում դեռ չի՛ ծնվել մի մարդ, որն աշխատանքային առումով ինձ այդքան վնաս տված լինի, որքան Քոչարյանը: Քոչարյանը սկսած 2007թ-ից եղել է իմ համար մեկ թշնամին: Նախօրոք ասեմ, որ ես երեք նախագահների օրոք միշտ էլ լավ գործերի եմ եղել ու հիմա էլ, այս թուրք Նիկոլի հետ եմ աշխատում: 2007թ-ի սկզբին, իմ խմբին մի շատ կարևոր քաղաքական հանձնարարություն էր տրված, որը պռավալ տվեցինք։ Անկեղծ ասեմ՝ այդ պռավալը կանխամտածված ես էի արել: Այնքան լավ էի արել, որ մի քանի ծառայություն միասին վերցրած հետաքննություն արեցին ու չկսրողացան բացահայտել՝ ո՞նց է եղել պռավալը: Վերջին խոսքը մնում էր նախագահին, որը զգա՞ց որ կանխամտածված ես եմ արել, թե՞ ներքին ձայնը հուշեց՝ չգիտեմ, բայց Ռոբը շատ խիստ վարվեց ինձ հետ… Ոչ միայն աշխատանքից ազատեցին, այլ նաև զրկեցին բոլոր կոչումներից… Կյանքս 180 աստիճան փոխվեց ու երդվում եմ, որ այդ օրվանից Ռոբին ատել եմ, բայց կան բաներ, որ չեմ կարող չնշել: Ես ճիշտ տղա ծնվել եմ, ճիշտ էլ կմեռնեմ՝ չեմ կարող այս բաները չասել: Ներքին կյանքում՝արտաքինը չեմ ասում, Լևոնը ուժեղ էր, երկրի ներքին կյանքում բոլոր մեր ղեկավարները միասին վերցրած Ռոբի 10 տոկոսն արած չունեն: Ռոբը մի մարդ էր, որ ժամացույցի պես աշխատում էր ու աշխատացնում պետական ապարատը: Ամիսը մի երկու անգամ միայն լինում էր քաղաքապետարանում՝ ոչ ձևական: Մասնակցում էր նիստերին , բոլոր քննարկումներին, որի արդյունքում հարցեր էին լուծվում ու քաղաքի զարգացման շուրջ ծրագրեր էին մշակվում: Այս նույն բանը անում էր հարկայինում, մաքսայինում ու ՊՆ-ում: Մնացած նախարարություններում լինում էր ամիսը գոնե մեկ անգամ: Ու սա տարիներ շարունակ: Չկար մի մարզ, կամ մի գյուղ, որի աշխատանքներին չհետևեր: Ես երդվում եմ որ ո՛չ Լևոնը, ո՛չ Սերժը իրենց պաշտոնավարման ընթացքում այդքան չեն եղել նշված նախարարութուններում և քաղաքապետսրանում, որքան որ Ռոբը երկու ամսում… Էս թուրքի մասին էլ չեմ խոսում։ Հսրցրեք՝ 7 ամսում քանի՞ անգամ է մտել Հայաստանի կեսը համարվող քաղաքապետարան… Էս Ռոբի օրոք տնտեսությունն իրոք աճում էր: Ճիշտ է, մարդիկ շատ լավ չէին ապրում ու որոշ պետական գումարներ, այնուամենայնիվ, կմճթում էին բանակը վերազինելու համար ու վերազինում էին: Ես չգիտեմ՝ Սերժը Գերմանիայում ի՞նչ էր ապուշ-ապուշ 80 ականների զենքի մասին խոսում, բայց սկսած, երևի, 1993թ-ից մեր բանակի զինտեխնիկան մի գլուխ բարձր է եղել հակառակորդի զինտեխնիկայից՝ դեռ Լևոնի ժամանակից սկսած՝ ինչն ավելի լավացավ Ռոբի իշխանության տարիներին և իր գնալու ժամանակ իր հաջորդին հանձնեց 40 տոկոս ավելի ուժեղ տեխնիկա, քան հակառակորդինն է: Արտաքին քաղաքականության մեջ հրաժարվեց կոմպլիմենտար ոչխար քաղաքականությունից. վերցրեց ռուսական գիծն ու երկիրը պահեց խաղաղ պայմաններում: Ճիշտ է գործարաններ ու պետական օբեկտներ էլ զիջեց Կրեմլին, բայց եթե այսօրվա տեսանկյունից նայում ենք, եթե իմն ու Պավլիկինը չեր լինելու, Չարլզինն ու Ռոտշիլդինը պիտի լիներ, ապա ավելի լավ որ նրանցը չի ու Կրեմլինն է… Քոչարյանը միակ ղեկավարն է եղել, որի հեռատես քաղաքականության արդյունքում «տարածք տալ» խնդիր դրված չի՛ եղել: Ավանտյուրա էլ է եղել՝ Մեղրիում Ահմադի Նեջադի հետ գազի բալոնից կրակ վառեցին: Բայց դա էլ էր արդարացված՝ զատո աշխարհին մի տարի համոզեց, որ պարսկական գազը Հայաստանում է: Ռոբի կյանքում սև գիծ էլ եղավ՝ Պողոս Պողոսյանի սպանությունն էր, բայց նշեմ որ Պողոսը նախ իրեն լավ չպահեց, հարբած սալդաֆոնսկի հումորներ էր անում և երկրորդ՝ նրան Ռոբը չսպանեց, նրան Կուկուն սպանեց, որի համար նստեց: Էս ամեն ինչը տեսնելով՝ Գյումրիի եւ Սպիտակի վերականգնում, բանակի վերազինում, հզոր կենտրոնաձիգ իշխանություն, տնտեսական կայուն աճ, սահմանների ամրություն՝ ես դեռ չեմ խոսում այնպիսի բաների մասին, որ ինչ տրաքած պետություն՝ իր պայթած տնտեսությամբ ժառանգեց Լևոնից ու ինչ ժամացույցի պես աշխատող երկիր հանձնեց հաջորդին: Սրանք չհաշված միայն էն մանր-մունր բաներով ուզում էի գրեի, որ բա մի՞թե չարժե որ գոնե սրա համար ես հանդես գամ գոնե մի նախադասությամբ ու ասեմ՝ չարժե արա՛, Ռոբը էդ տղեն չի որ դատվի, բայց իրադարձությունները շատ արագ են փոխվում և տեսնելով որ բոլորը մեկտեղվել են մի վերմակի տակ, բոլորով մտել են մասսոնական ղազանի մեջ և ամենակարևորը վերջին դեբատի ժամանակ, բացի դաշնակից կանխամտածված բարձրացրեցին տարածք հանձնողի ռեյտինգը, բոլորով դուրս են եկել միակ տարածք չտվողի դեմ, անգամ լկտիաբար ուզում են մեկուսացնեն: Մի բան ասեմ՝ ճիշտ է, շատ լավ ազգայնական ու հզոր տղերք կան, բայց ժամանակը քիչ է, մեկ տարվա մեջ այդ տարածքները պտի տրված լինեն ու այդ տղաներն այդ քաշը չունեն, միակ տարբերակը Ռոբն է: Ռոբը կարող է միայն սրանց կանգնեցնել ու հենց այս փուլում արդեն թքած այն հայտարարության վրա, որ պիտի անեի: Հիմա անում եմ նոր հայտարարություն. Մի կողմ թողնելով աշխատանքայինը և մարդկային հարաբերությունները, ես այս պահից ինձ համարում եմ Ռոբի գաղափարական դաշնակից: Այո՛ «Ես ՌՈԲ եմ»՝ սրանով ամեն ինչ ասված է: Արմեն Արգինյան  

դիտվել է 461 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am