Դավիթ Մանուկյանը երկրորդն է
Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ԲՀԿ վարկանշային կարգով առաջադրված թեկնածու Դավիթ Մանուկյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում բարձր ցուցանիշ է արձանագրել: Նա ստացել է 4560 քվե, հավաքած ձայների քանակով Դավիթ Մանուկյանը երկրորդն է՝ Հայաստանի Հանրապետության մասշտաբով առաջադրված բոլոր 9 կուսակցությունների և 2 դաշինքների ռեյտինգային պատգամավորության թեկնածուների շարքում: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքի վարկանշային կարգով առաջադրվել էր նաև Սասուն Միքայելյանը, ով ստեղծված իրավիճակում Դավիթ Մանուկյանի հիմնական մրցակիցն էր:
