Ինչ է հայտնել Մանվել Գրիգորյանի փաստաբանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, որը դեռևս տեղյակ չեն, թե երբ կհրապարակեն: Արսեն Մկրտչյանը նշեց, որ գրավի միջնորդությունը ներկայացվել է, բայց չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, քանի որ նախորդ դատական նիստերին հայտարարել էին, որ գրավը 20 մլն դրամ է:
