ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամները չեն նկատում Փաշինյանի հաղթանակը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Հաղթող ուժը երեկվանից ստանում է առաջին շնորհավորանքները: Դրանք գալիս են մեր մայրցամաքի արևմտյան հատվածից ու օվկիանոսի այն կողմից, բայց ոչ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրներից: ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է, Մերկելը արձագանքել է, ԵՄ-ից արձագանքել են, բայց Մոսկվան, Մինսկը, Աստանան, Դուշանբեն և Բիշկեկը լուռ են: Սպասում են Մոսկվային ու նաև ցույց տալիս իրենց իրական վերաբերմունքը փաշինյանական Հայաստանի նկատմամբ: Պարզ է, որ այսօր, վաղը կամ մյուս օրը Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն ու մյուսները կարող են զանգել կամ հեռագիր ուղարկել Նիկոլ Վովաևիչին և շնորհավորել, բայց փաստն այն է, որ այն վերպետական ու անվտանգության կառույցները, որոնց անդամակցում է ՀՀ-ն և որոնց անդամ պետությունների ղեկավարների հետ, ըստ Փաշինյանի, ամեն ինչ «OK» է (հատկապես՝ Պուտինի), չեն նկատում մեզանում տեղի ունեցած ընտրությունները և Փաշինյանի հաղթանակը: Իսկ դա վերաբերմունք է: Վերաբերմունք, որը պետք է մեզ լրջորեն մտահոգի: Գիտեմ, որ կլինեն մարդիկ (նրանք, թերևս, շատ են՝ 800 հազարի կարգի), ովքեր կասեն, թե բա ջհանդամիս շնորհավորեն ԵԱՏՄ անդամ պետությունները, թե բա կարևորը մենք «դուխով»ենք, թե բա մեզ դաշնակիցներ պետք չեն, բայց սթափ մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն այս ամենով: Եթե թիվ մեկ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից տաք հետքերով շնորհավորանք չի գալիս, իսկ պրոկրեմլյան մամուլը հետընտրական վերլուծություններ է ներկայացնում՝ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցածը գնահատելով պետական հեղաշրջում, ապա դա խնդիր է: Երբ Փաշինյանին անկյունում են նստեցնում կամ դահլիճում հատկացնում են պետության ղեկավարների համար նախատեսված շարքի նվաստացուցիչ վերջին տեղը, իսկ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի ղեկավար Ալիևին նստեցնում Պուտինի կողքը, ապա դա վերաբերմունք է և քաղաքականություն: Նման ժեստերից հետո են գալիս արկերի ու փամփուշտների ձայները: Պարզ է, որ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը մեր բանակն է ու մեր ժողովուրդը, բայց առանց դաշնակիցներ հնարավոր չէ գոյատևել այս բարդ տարածաշրջանում: Փաշինյանին չհաջողվեց այս ամիսների ընթացքում այնպես աշխատել դրսի ու մասնավորապես՝ Մոսկվայի հետ, որ հաներ բոլոր կասկածները Հայաստանում արևմտյան դավադրության մասով: Ու չի էլ հաջողվելու, քանզի կամա թե ակամա ամեն ինչ անում է, որպեսզի Կրեմլում խորանան կասկածները: Իսկ դա վտանգավոր է այն առումով, որ այս ամենի ֆոնին ուժեղանում է ադրբեջանական լոբբին ՌԴ-ում: Ռուսաստանում Հայաստանի մասով դեռ պահպանվում է իներցիան, քանզի այստեղ նրանք ռազմաբազա ունեն, բայց եթե Փաշինյանը ներքին կյանքում շարունակի կոպիտ սխալները, ապա իներցիան կարող է վերանալ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով: Ի դեպ, Բաքվում շատ լավ տեսնում ու հաշվում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես նաև ակտիվորեն աշխատում են ՌԴ-ի բոլոր շրջանակների հետ, իսկ մենք հիմա ունենք մի խորհրդարան, որին ՌԴ-ի հետ կապող միակ օղակը ԲՀԿ-ն է, բայց դե դա, ինքներդ էլ հասկանում եք, որ անլուրջ օղակ է: Քաղաքականությունը «դուխ» պահանջում է, բայց նախևառաջ խելք է պահանջում, ինչի բացակայությունը իշխող ուժի բազմաթիվ անդամների մոտ ակնհայտորեն երևաց և՛ հեռուստաբանավեճերի, և՛ նրանց քայլերի, և՛ ընդունած որոշումների ժամանակ: Բայց դե սա՛ է եղել մեր ժողովրդի ընտրությունը: Պետք է հարգել այդ որոշումը, բայց միևնույն ժամանակ այնպես անել, որ ժողովուրդն ինքն իր որոշումից չտուժի: Կստացվի, թե ոչ, կերևա շատ մոտ ապագայում: 7or.am Պետրոս Ալեքսանյան 96ae76fcf6f18afb3d052d732e35a721 1.thumb

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am