Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հեռագիրը տեղադրված է կանցլերի պաշտոնական կայքէջում, տեքստում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարՆորին Գերազանցություն Նիկոլ ՓաշինյանինԵրեւան
Հարգելի պարոն վարչապետ,
Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետեւել է այս տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ եւս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը եւ վերահաստատել Երեւան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։
Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում։
Սրտանց՝Անգելա ՄերկելԳերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը