Ներդրումային քաղաքականությունը տապալված է

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որքան էլ փորձ է արվում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը, իր չհիմնավորված գործողություններով մեծ հարված է հասցրել երկրի առանց այդ էլ ցածր ներդրումային գրավչությանը։

Խոսքը ներդրումային բում ապահովելու խոստումների մասին չէ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ դա չի լինելու։ Այդ ամենն արվում էր հասարակության անտեղյակ խմբերին գրավելու նպատակով։ Երկար ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։ Իշխանափոխությունից հետո անցել է 7-8 ամիս, բայց ներդրումային վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ ցուցանիշներ արձանագրել։
Այսպես. այս տարվա ինը ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը եղել են 59,8 մլրդ դրամ։ Խոսքը մուտքերի եւ ելքերի տարբերության մասին է։ Այն համարժեք է գրեթե 120 մլն դոլարի։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,7 մլրդ դրամով կամ 5,5 մլն դոլարով։
Թվում է, թե ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։ Ներդրումների զուտ հոսքերը իսկապես ավելացել են։ Սակայն դա ամենեւին էլ գործող կառավարության շնորհքը չէ։ Ընդհակառակը, պաշտոնական վիճակագրության տվյալները փաստում են, որ իշխանափոխությանը հաջորդած շրջանում Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կտրուկ կրճատվել են։ Ընդ որում, ինչպես այս տարեսկզբի, այնպես էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 40,3 մլրդ դրամ։ Հաջորդ երկու եռամսյակում դրանք եղել են ընդամենը 19,5 մլրդ դրամի չափով։
Դժվար չէ համադրել այս ցուցանիշները եւ պատկերացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ իրականացված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը զգալիորեն կրճատվել են։ Վեց ամսում ծավալները կրկնակի քիչ են եղել տարեսկզբի առաջին երեք ամիսների համեմատ։ Ահա սա է ներդրումների հետ կապված իրական պատկերը։ Ի դեպ, երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ներդրումները պակաս են եղել նաեւ նախորդ տարվանից. 2017թ. նույն ժամանակահատվածում դրանք կրկնակի շատ էին։ Այսպիսի տխուր վիճակագրության պայմաններում հպարտանալ ներդրումների ավելացմամբ, տեղին չէ։ Այն աճը, որն արձանագրել է վիճակագրական ծառայությունը ինը ամիսներին, բացառապես տարեսկզբի ներդրումային ակտիվության հետեւանք է։ Դրանում այս կառավարությունը բնականաբար որեւէ մասնակցություն չունի։ Ընդհակառակը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային բում ապահովելու փոխարեն չեն պահպանվել նույնիսկ նախորդ շրջանի ձեռքբերումները։ Դատելով վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից՝ այս տարվա ինը ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 387 մլն դոլար։ Միայն առաջին եռամսյակում տնտեսության մեջ կատարվել է ավելի քան 185 մլն դոլարի ներարկում։ Նախորդ տարվա համեմատ ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 85 մլն դոլարով։ Ընդ որում՝ դա տեղի է ունեցել հիմնականում իշխանափոխությանը հաջորդած շրջանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրորդ եւ երրորդ եռամսյակներում ուղղակի ներդրումները 77 մլն դոլարով պակասել են։ Եվ սա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե կառավարությունն իր գործողություններով որքանով է «նպաստել» ներդրումների խթանմանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am