ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել: Համենայնդեպս, մինչև 2020թ. մայիս, երբ լրանում է Հայաստանին հատկացված երեքամյա ժամկետը: Այդ ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը, ով այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: