Ուկրաինայի իշխանությունների որոշումն անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ. ՌԴ
« Դա «անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ նրա շահերի նկատմամբ»: Ակնհայտ է, որ դա չի կարելի որակել որպես ուկրաինացիների հետաքրքրությունից բխող քայլ: Նույն ուկրաինացիների, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են բարեկամական, եղբայրական հարաբերություններ», - TACC-ի փոխանցմամբ, Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի դադարեցման մասին օրենքի ստորագրմանը: Բացի այդ, Կրեմլը ափսոսանք է հայտնել եւ անխոհեմ համարել Ուկրաինայի իշխանությունների որոշումը:
