Այդ ինչպե՞ս եղավ, որ արդարության «կորիֆեյ» Փաշինյանը, նույն մարդու համար «ծովեր նկարած» Մուկուչյանին դրեց «ճակտին ու պաչեց»

Իրատեսը գրում է. Կատարվեց։ Հեղափոխությունը վերջապես «լայն քայլով» մտավ խորհրդարան։ Միակուսակցական համակարգով։ Դիլետանտների հզոր բանակով։ Բայց նախ՝ նեղմիտ չերևալու համար շնորհավորենք խորհրդարան անցածներին։ ՈՒ կանգ չառնենք հանգամանքի վրա, թե այդ ինչպես եղավ, որ մասնակցության անչափ ցածր տոկոս ունեցող ընտրություններն օրվա երկրորդ կեսին տաղանդավոր «ծովանկարչի» համարում ունեցող Տիգրան Մուկուչյանի թեթև ձեռքով ընդունեց «հարմար» պատկեր, ինչպիսին կարող էր լինել ՀՀԿ-ի ժամանակ։ Չհարցնենք նաև օրվա տիրակալին` այդ ինչպե՞ս եղավ, որ արդարության «կորիֆեյ» Փաշինյանը, որը չերկնչեց երկրի երկրորդ նախագահին ընտրություններից ժամեր առաջ ճաղերի հետևում «տեսնելուց», նույն մարդու համար «ծովեր նկարած» Մուկուչյանին դրեց «ճակտին ու պաչեց» (հանց կասեր ինքն ու իր սիրելի ժողովուրդը). ոչ միայն գործից չհանեց Մուկուչյանին, որպես, իր իսկ խոսքերով, հավերժ կեղծարարի, այլև թույլ տվեց հաշվել իր «հեղափոխական, աննախադեպ» ընտրությունների քվեները։ Անցնելով առաջ էլ արձանագրենք` Փաշինյանն այլևս և երբեք իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից, որովհետև իրեն, անգամ յուր թանկագին ծովանկարչի «ստեղծագործական» արարումից հետո, ձայն է տվել ընդամենը ժողովրդի մեկ երրորդը։ Ժողովրդի յոթանասուն տոկոսը Փաշինյանին և նրա հեղափոխական արժեքներին փաստացի ասել է՝ ո՛չ։ Անցնելով էլ առաջ արձանագրենք, որ միակուսակցական այս խորհրդարանը իրապես պատմական է լինելու մի շարք առումներով, որովհետև առաջին ասոցիատիվը, որն առկա է նազարբաևա-բրեժնևյան (իրականում՝ ստալինյան) մեծամասնության հանգով կառուցված պառլամենտում առկա է մեկ կամքի, մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-իզմի ոգով կառուցված «պատկերը»։ Անհասկանալի հիմքերով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, դեռ շատ անակնկալներ է մատուցելու՝ դիլետանտիզմի, ակամա իշխանավոր դառնալու, «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» լինելու մասով, սակայն պետք է նաև արձանագրել, որ այս պառլամենտը հաստատապես «պատմական» է լինելու նաև երկու կարևորագույն խնդիրների նկատմամբ իր վերաբերմունքով։ ա) Սահմանադրության փոփոխություն և նախագահական կառավարման անցման ապահովում։ Գործընթացը կուլիսներում արդեն իսկ պառլամենտի աշխատանքների մեկնարկի օրից կսկսվի, առժամանակ հետո «Օվերտոնի պատուհանից» այն կնետվի հանրության ենթագիտակցություն՝ մարսվելու, ադապտացվելու համար, որից հետո միս ու արյուն կստանա քննարկումների ու նախագծերի տեսքով։ բ) Այս պառլամենտը լուրջ անելիք կունենա «իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց» Դավիթ Շահնազարյանի նշած ֆորմատում։ Ինչ դրսևորումներ կունենա գործընթացը, այս պահին դժվար կլինի ասել, այնուհանդերձ, 88 պատգամավոր ունեցող ֆրակցիան շատ հարմար մեծամասնություն է միջազգայինների ձեռքին, որպեսզի վերջիններս հարկ եղած դեպքում ցուցանեն Փաշինյանին այս կամ այն որոշումը ընդունելու համար՝ որտեղ են ձմեռում խեցգետինները։ Միակուսակցական այս պառլամենտի հաջորդ հմայքն էլ այն է, որ այնտեղ չկա ընդդիմություն։ Քաղաքական փորձագետներից շատերը կարծում են, որ ՀՀԿ-ի 0,3 տոկոս չստանալը ամենևին էլ հենց այնպես չէր, այն ուներ երկու պատճառ. ա) Եզրագծին պահել ՀՀԿ-ին ու «տանջել» նրան՝ վրեժ լուծել նրանից, ինչը հատուկ է երկրորդ նախագահին ճաղերի հետև «տարած», հայտնի գաղտնալսման ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր արտաբերած «իշխանին»։ բ) ՀՀԿ-ի չանցնելը քաղաքական որոշման արդյունք էր. այն միակ գաղափարական, ինստիտուցիոնալ ընդդիմությունն էր լինելու, որն ընդդիմանալու էր թե՛ նախագահական համակարգին անցմանը, թե՛ Ղարաբաղի շուրջ մանիպուլյացիաներին։ Մնաց վերջին հարցը` կմիավորվե՞ն ՀՀԿ-ն, Քոչարյանի համախոհներն ու ՀՅԴ-ն («Ծռերն» այլ թեմա են)՝ արտախորհրդարանական վեկտորում լուրջ պայքար մղելու Փաշինյանի, նրա ավտորիտարիզմի, միակուսակցական համակարգի, վրեժների, պոպուլիզմի, դիկտատորական ամբիցիաների դեմ։ Ո՛չ։ Ինչու՞։ Դա այլ կինո է, որի «սցենարումը»՝ հաջորդ դասին։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով «Չփորձվե՛ս Սասու՛ն, մոռացե՞լ ես՝ ոնց է Վազգենը քեզ աթոռով ծեծել»․ մանկավարժ (video) Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար․ ՀՖՖ նախագահ Ամեն ինչի պատրաստ ենք, ով մեզ խանգարեց, իր դեմ ենք դուրս գալու․ անհայտ կորածի հայր (video) Որտե՞ղ են մեր երեխաները, անհայտ կորած զինվորի մայրը չկարողացավ հուզմունքը զսպել (video) «Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am