ՀՅԴ-ում բունտ է հասունանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած ուժերին, մյուս կողմից, որ չներեց ՀՅԴ-ի ճամբարափոխությունը։ Սակայն այլ վերլուծություն եւս կարելի է անել։ Օրինակ այն, որ ՀՅԴ-ն այս անգամ վատ է կազմակերպել նախընտրական քարոզարշավը, սխալ կարգախոս է ընտրել, տխուր պաստառ եւ վստահություն չներշնչող եռյակ՝ ցուցակի առաջին համարներում։ Իսկ նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Եւ չնայած ռեյտինգային թեկնածուներն այս տարի չէին զիջում անցած տարվա թեկնածուներին եւ նրանցից ոմանք քրտնաջան աշխատել են, սակայն արդյունքներն են էականորեն զիջում 2017-ի արդյունքներին։ Ի դեպ, ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողով աներ, որի արդյունքում ՀՅԴ ղեկավար մարմինը՝ Բյուրոն է ընտրվում եւ առաջիկա տարիների մարտավարություն է որոշվում, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ժողովը հետաձգվել է մինչեւ հունվարի 15-ը։ Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա 2000 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը, սակայն մենք տեղեկացանք, որ Ժողովի պատվիրակների ընտրության ժամանակ «հաղթել» են Մարգարյանի մարդիկ, ուստի քիչ հավանական է, որ նրան դեմ քվեարկեն, կամ՝ այլ թեկնածուի կողմ։ Բայց ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել եւ ներքին բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին եւ առհասարակ ՀՅԴ ղեկավարներին փոխելու պահանջով։ Նրանց են վերագրում ձախողումների ալիքը։ Թե որքանով հետեւողական կլինի այդ պահանջը եւ կկարողանա՞ն արդյոք Դաշնակցությունում եւս սերնդափոխություն իրականացնել, կերեւա մոտ ամիսներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am