Հունվարին Արթուր Վանեցյանը հրաժարական կտա. politik.am

ԱԺ արտահերթ ընտրություններն այլևս պատմություն են: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը: Վարչապետի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է գնա իր կաբինետի կտրուկ փոփոխության ճանապարհով, եթե, իհարկե, իր նպատակը երկրի տնտեսական առաջընթացն ու անվտանգությունն են: Դեռ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կառավարության անդամներից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ճակատագրերն են հայտնի` նրանք կշարունակեն պաշտոնավարել նաև նոր կառավարության կազմում: Փաշինյանի նոր կառավարությունը բանիմաց կադրերի կարիք ունի, ու հասկանալի է, որ փոփոխություններ պետք է լինեն տնտեսական բլոկում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը կլքի Արարատ Միրզոյանը. նա գնալու է ԱԺ՝ որպես խոսնակ: Փաշինյանի կառավարության վերջին 7 ամսիների ամենաաղմկոտ գործերը կապված են ԱԱԾ-ի հետ: Այս կառույցը հատկապես երկրի ղեկավարների գաղտնալսումից հետո ամուր ձեռքի կարիք է զգում: ԱԱԾ ներկա ղեկավար Արթուր Վանեցյանը, կարծես, չկարողացավ իր առաջ դրված խնդիրը կատարել, ու, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա հունվարից հետո: Վանեցյանը ևս հասկանում է, որ իր՝ ԱԱԾ ղեկավար լինելուն քիչ ժամանակ է մնացել, և այս առումով պատահական չէր մամուլում կազմակերպված տեղեկատվության այն արտահոսքը, որ Արթուր Վանեցյանը դառնալու է առաջին փոխվարչապետ: ԱԱԾ պետին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Վանեցյանը առաջին փոխվարչապետ դառնալու մեծ նպատակ ունի: Վերջին մի քանի շաբաթներին նա ամեն կերպ ցանկանում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցնել, որ ինքը տնտեսությունից ավելի լավ է գլուխ հանում, և օրինակ է բերում իր ընտանիքի հաջողված բիզնեսները, որոնք հեռակա կարգով ինքն է ղեկավարում: Այս պահին դեռ հստակ չէ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում իր առաքելությունը տապալած Արթուր Վանեցյանին կվստահի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Դեռ պարզ չէ՝ Փաշինյանը ռիկսի տակ կդնի՞ երկրի տնտեսությունը, թե՞՝ ոչ: politik.am

դիտվել է 59 անգամ
Լրահոս
3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video) Գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am