«Ինձ համար կանխատեսելի էր, որ ՀՀԿ-ն կարող է չմտնել խորհրդարան»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը` նշելով, որ իրենց խորհրդարան չանցնելը պայմանավորված է Փաշինյանի կողմից հակահանրապետական քարոզչությամբ, հաճախ նաև հիստերիայի դրսևորմամբ։ «Փաշինյանը նշում էր, որ պետք է Հանրապետականի գյուղապետերի վզից բռնել, շպրտել դուրս, փռել ասֆալտին, նրա կողքի մարդիկ անընդհատ հայտարարում էին, որ Հանրապետականը չի մտնելու խորհրդարան և դա ինձ ենթադրությունների տեղիք է տալիս, որ իրենք ներքին որոշում են ունեցել՝ ամեն գնով ՀՀԿ-ին թույլ չտալ, որ մտնի խորհրդարան, մյուս կողմից մենք պետք ա հիշենք, որ նույն Սյունիքի մարզում, օրինակ, ՀՀԿ գյուղապետերն ու քաղաքապետերը տարօրինակ պայմաններում դուրս էին եկել առանց բացատրությունների, իսկ նրանցից շատերն սատարում էին բացեիբաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ սա նշանակում է, որ էս մարդկանց ինչ որ կերպ վախեցրել են․ «ես չեմ ուզում մտածել, որ այս մարդիկ դավաճաններ են և իրանք մեծ սիրով դուրս էին եկել ՀՀԿ-ից»։
armdaily.am
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը