«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը:
«Բացարձակ մեծամասնությունը նախագահական համակարգի պայմաններում վնաս չի տալիս, իսկ խորհրդարանական համակարգը բալանս չունի: Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են: ԲՀԿ-ն հակակշռելո՞ւ է, թե՞ չէ: Խորհրադարանին պակասում է հարյուր տոկոսանոց չափավոր լիբերալիզմը, որովհետև այն պետք է հավասարակշռի այն, ինչ փորձեցի հասկացնել հասարակությանն ու իշխանությանը, բայց եղավ այն, ինչ եղավ:
Հիմա փոխզիջումների վարպետ Գագիկ Ծառուկյանն է լինելու ընդդիմություն, պատրաստվե՛ք դրան: Խորհրդարանը գաղափարական, քաղաքական իմաստով այլընտրանք չունի: Ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանը, վա՜յ իր հալին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:
Հարցին՝ այսինքն, հիմա մեզ արտախորհրդարանական ընդդիմությո՞ւն է անհրաժեշտ, Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ երկրին զարգանալ ու ռազմավարական թիրախները փոխել է պետք:
«Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը պետք է զարգանան, իսկ այդ խորհրդարանն ի՞նչ է անելու»,- հարցրեց քաղաքագետը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը