Որքան ահազանգ է ստացվել ընտրական հանցագործությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին iրավապահ մարմինների ստացած 252 դեպքի մասին ահազանգ: Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում: Նշված բոլոր դեպքերը դատախազության մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք: 108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝ 82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, 3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն, 3-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը՝ այլ: Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք, Սյունիքի մարզ՝ 8 դեպք, Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք, Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք, Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք, Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք, Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք, Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք, Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք, Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անբարո այս գործընթացը Փաշինյանը մի նպատակով սկսեց․ Իվետա Տոնոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի շանտաժն ու Պուտինի զանգը․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am