168.am-ի խմբագրություն էին զանգահարել Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողները։
Նրանք ահազանգում էին, որ մի շարք քաղաքացիներ քվեաթերթիկների կապոցը վերցնելիս զարմանքով նկատել են, որ դրա մեջ բացակայում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քվեաթերթիկը։
Խմբագրություն զանգահարած ընտրողներն ասացին, որ միայն իրենց բողոքից հետո էին ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը տալիս ՀՀԿ քվեաթերթիկը, այսինքն՝ ՀՀԿ քվեաթերթիկը դիտավորյալ չեն տվել։
Քաղաքացիները կարծում են, որ սա ուղղորդման ակնհայտ փորձ է, և, բացի դրանից, հանձնաժողովականներին հնարավորություն է տալիս բացահայտել ՀՀԿ-ին ընտրողներին։
Նրանք մտավախություն ունեին, որ այդ փաստը հետագայում կարող է օգտագործվել իրենց դեմ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը