Բոլոր ընտրատեղամասերում վախի մթնոլորտ կա. Վահրամ Բաղդասարյան
Բոլոր ընտրատեղամասերում ականատես ենք վախի մթնոլորտի: 23/03 ընտրատեղամասում քվեարկությունից հետո հայտարարել է ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը: «Էդ արջի ծառայությունը, որ մատուցվում է, ստվեր է գցում ընտրական գործընթացի վրա, քանի որ ժողովրդավարության հայելին ընտրություններն են: Մենք պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ միջազգային հարթակներում կարողանանք մեր երկիրը ներկայացնել որպես ժողովրդավարական պետություն»,- ասել է Վ.Բաղդասարյանը:
