«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի կասկածում, որ դաշինքը խորհրդարան կանցնի: Արտակ Զեյնալյանը քվեարկեց 4/30 ընտրատեղամասում: Նրա հավաստմամբ՝ քվեարկել է այն սպասումով, որ ընտրությունների արդյունքում լինի համընդհանուր հաղթանակ:
Խոսելով ընտրություններից իր ակնկալիքների մասին՝ Զեյնալյանը հույս հայտնեց, որ Հայաստանը զարգացող երկիր կդառնա, որտեղ կիշխեն համերաշխությունն ու սիրո մթնոլորտը:
Նա ընտրողներին կոչ արեց ընտրություններին ակտիվորեն մասնկացել, քանի որ դա ոչ միայն հասարակությանը կամրացնի, այլեւ կարեւոր դերակատարում կունենա երկրի հետագա զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում:«Սպասելիքներն այն են, որ ԱԺ-ն արմատավորի խորհրդարանական կառավարման երկրի կարևոր ավանդույթները և ժողովրդավարությունը, որ ՀՀ-ն լինի զարգացած երկիր, որտեղ կտիրի համերաշխությունը և սիրո մթնոլորտը: Ինչպես նաև կարծում եմ, որ չնայած նախընտական արշավի ժամանակի պակասին, քաղաքական ուժերը կարողացան իրենց գաղափարախոսությունը հասցնել ընտրողներին»,- շեշտեց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը