Այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Օսիպյանը մարդ է ավելացրել. Դավիթ Շահնազարյան. video
Այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Վալերի Օսիպյանը մարդ է ավելացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը: «Այսօր առավոտից ես ստանում եմ զանգվածային բնույթ կրող ընտրախախտումների մասին ահազանգեր տեղամասերից: Ես չեմ բացառում, որ նման պրովոկացիաներ կլինեն ՀՀ հասցեին: Ընտրակաշառք տարբեր ձևերով բաժանվում է և բաժանվելու է»,- ասաց Շահնազարյանը:
