«Ինձ եք հարցնո՞ւմ՝ ինչ անել. ոստիկան կանչեք». Իոաննիսյան
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը, ընտրախախտման ահազանգի հետքերով, այս պահին 6/8 տեղամասում է: «Դիտորդը նկատել է կուտակման հետ կապված խախտում, բաց քվեարկություն: Ասել է հանձնաժողովի նախագահին, բայց նա դիտորդին հայտնել է, որ հեսա ոստիկաններ կգան, կհեռացնեն նրան ու գոռացել է դիտորդի վրա»,- ներկայացրեց Իոաննիսյանը: «Ի՞նչ անեմ ես»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահը: «Ինձ եք հարցնո՞ւմ. ոստիկան հրավիրեք, հերթը կարգավորեք: ԸՕ-ում գրված է՝ ինչ անեք»,- պատասխանեց Դ. Իոաննիսյանը:
