Օրենգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Վանեցյանը՝Քոչարյանի մասին
«Քրեական օրենգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա: Քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,- ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ երկրորդ նախագահն իր կալանավորման որոշումն անվանել է քաղաքական վենդետա:
