«Արդարության պահը… վերապահելի է»

Արթուր Հակոբյանի գրառումը. «Ինչ խոսք, ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքի, ընտրական գործընթացի որակի, հատկանիշների վերաբերյալ լիարժեք ու ամբողջական գնահատականներ հնարավոր կլինի տալ դեկտեմբերի 9-ի քվեարկությունից, ձայների հաշվարկից հետո, նաեւ ի մի բերելով ընտրության մասնակիցների, տեղական ու հատկապես միջազգային դիտորդների հայտարարությունները: Տարածված կաղապարային ձևակերպումն ամփոփված է «ազատ, արդար, թափանցիկ» արտահայտությամբ: Ու, ասենք, ամեն առանձին ընտրության դեպքում դիտարկվում է դրա համապատասխանությունը նշված բնորոշումներին: Արդեն երեկ լրահոսում նկատվեցին տեղական դիտորդներից մեկի նման բնորոշումներ, մասնավորապես, որ ընտրապայքարը «մրցակցային էր, ազատ»: Կար նաեւ «արդար» բառը: Բայց, լիարժեք օբյեկտիվորեն դիտարկելով՝ «արդար» բնորոշման վերաբերյալ արդեն հիմա, ավելին՝ դեռ թեկնածուների գրանցման ավարտի պահից կան վերապահումներ: Մենք, համենայն դեպս, տեսնում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված «արդար» բնորոշումը կիրառելու որոշակի վերապահումներ: Նման մոտեցման առիթներից մեկը, իհարկե, արտահերթ ընտրություններն անպայման այս տարվա ընթացքում անցկացնելու կամ դրա անցկացման ժամկետը հնարավորինս «առաջ բերելուն» է վերաբերում: Ու, դրանով պայմանավորված՝ նախընտրական բոլոր գործընթացները արագացնելու, դրանց համար նախատեսված ժամկետները սեղմելու մասին է խոսքը: Կարելի է ասել, որ ընտրության բոլոր 11 մասնակիցների համար նույն պայմաններն էին, նույն ժամկետները, բոլորն էլ արտահայտվելու հնարավորություն ունեցան, եւ էլի՝ նման բաներ: Այո, դա այդպես է՝ գրանցված բոլոր 11 ուժերի վրա նույն ժամկետներն էին տարածվում, իհարկե, եւ՝ այո, բոլորը ամեն դեպքում արտահայտվելու հնարավորություն ունեցան: Ընտրություններից հետո կարելի է ամփոփել, թե ով որքան եթերաժամանակ կամ նախընտրական «մակերես» ունեցավ: Իսկ ի՞նչ ասել մյուս ուժերի եւ կուսակցությունների դեպքում, որոնք հայտարարեցին արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ այդ՝ չմասնակցողների քանակական կազմն էլ պակաս տպավորիչ չէ: Խոսքը մոտ մեկ տասնյակ, եթե ոչ ավելի կուսակցույթունների մասին է: Այնպիսի ուժերի, ինչպես ասենք՝ ՀԱԿ-ը, ԱԺՄ-ն, ՀԴԿ-ն, «Երկիր ծիրանին», «Ժառանգությունը», Հայկոմկուսը… Նկատենք, որ բոլոր այս ուժերը ժամանակին ներկայացված եղել են խորհրդարանում: Թերեւս բացի ՀԴԿ-ից ու «Երկիր ծիրանիից», մյուսներն այնպիսի ներկայացվածություն են ունեցել տարբեր գումարման խորհրդարաններում, որ հանդես են եկել իրենց կուսակցական խմբակցություններով: Հասկանալի է, որ ժամանակները փոխվում են, տրամադրությունները, հասարակության վերաբերմունքը եւ այդպես շարունակ: Այսինքն՝ ինչ-որ անխախտ կանոն չէ, որ մի ուժ եղել է խորհրդարանական, ուրեմն միշտ էլ լինելու է: Ոչ, իհարկե: Բայց «հումորն» այն է, որ բոլոր այս կուսակցությունները կան, գոյություն ունեն, ոչ մեկը լուծարված չէ: Ավելին՝ այդ կուսակցությունների առաջին դեմքերն էլ կան, նրանցից մի քանիսը բավական ակտիվ են, մյուսները միգուցե՝ ոչ այնքան: Իսկ փաստն այն է, որ այս բոլոր ուժերը որոշեցին չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Մյուս վատ հանգամանքն էլ այն է, որ թվարկված ու չթվարկված չմասնակցող կուսակցությունների մի մասը հայտարարեց, որ իրենց այդ որոշումը պայմանավորված է արտահերթ ընտրությունների ժամկետը «առաջ բերելով», գործընթացն արագացնելով:

Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, հնարավոր է, կուսակցություն ձեւավորեր եւ մասնակցեր, եթե ժամանակ ունենար: Ի վերջո, նա էլ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների ժամկետը նկատի ունենալով՝ պարզապես չի հասցնի մասնակցել: Դա էլ՝ իր հերթին: Վերը հիշատակված կուսակցությունները, իհարկե, այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերը չեն, անկախ նրանից, թե իրենք կամ իրենց լիդերները տարբեր ժամանակներում ինչպիսի աջակցություն կամ ազդեցություն են ունեցել: Բայց այնպես էլ չէ, թե այդ բոլոր ուժերը չունեն իրենց համակիրները, կողմնակիցները, ընտրազանգվածը, ի վերջո: Բնական է, որ ընտրազանգվածի ներկայացուցիչները կվերակողմնորոշվեն ու ընտրություն կկատարեն մասնակիցներից մեկնումեկի օգտին, եթե գնան ընտրության: Բայց տվյալ դեպքում մեր ընկալմամբ էականն այն է, որ մի ամբողջ շարք քաղաքական կազմակերպություններ չեն մասնակցում ու չեն կարողացել մասնակցել այս արտահերթ ընտրություններին՝ դրանց անցկացման ժամկետն «առաջ բերելու» պատճառով: Ու հենց այդ իրողությունից ելնելով է, որ կոնկրետ վերապահում ունենք առաջիկա ընտրությունները որպես «արդար» բնորոշելուն: Ավելին: Չի կարելի բացառել, որ ձեւավորվելիք խորհրդարանը քաղաքականապես լինի միատարր: Իսկ դա արդեն հուշում է, որ առաջիկա ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ հիմնական քաղաքական բանավեճը, առհասարակ՝ մտքերը, առաջարկությունները, լուծումների ձեւակերպումները խմորվեն առավելապես արտախորհրդարանական միջավայրում: Քաղաքական կյանք ասվածն էլ, այդ դեպքում, կծավալվի առավելապես խորհրդարանից դուրս: Ի վերջո, ընտրություններով ամեն ինչ չի վերջանում, չմասնակցող կուսակցություններն էլ ասպարեզից հեռանալու մասին կարծես չեն հայտարարել, էլ չենք ասում, որ առաջիկայում կարող են նոր կուսակցություններ էլ ձեւավորվել, որոնք, ինքնաբերաբար, կլինեն արտախորհրդարանական ուժեր: Կա մի սրամիտ ձեւակերպում. քվեարկությունից հետո սկսվում է հաջորդ ընտրությունների պայքարը: — Հրապարակվել է «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am