9/47 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀԿ-ի ցուցակը գլխագորող Վիգեն Սարգսյանը:
«Ակնկալում եմ, որ օրվա վերջում կունենանք ավելի համախմբված հասարակություն: Քվեարկել եմ այս Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբեք չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների: Մեզ պետք է ավելի ամուր, արագ տեմպերով զարգացող երկիր, քանի որ մարտահրավերները շատ մեծ են, ունեցած պաշարները՝ ավելի փոքր»,- ասաց Սարգսյանը:
«Հանրապետական այս ընտրություններում աշխատել է շատ ակտիվ քարոզչական պաշարներով և հույս ունի, որ իրենց մտահոգությունները հասել են ընտրողին: Հանրությունը հնարավորություն ունեցավ լսել իրենց տեսակետը և դիրքորոշումները:Հույս ունեմ, որ առավոտյան մենք կարթնանանք արդյունքներով, որոնք բավարարելի կլինեն բոլորի համար»,- ասաց նա: Լրագրողի ճշտող հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ-ն բողոքարկի ընտրությունների արդյունքները, Վիգեն Սարգսյանն ասաց. «Դե եթե բողոքարկելու լինի` այո»:
Վիգեն Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը ևս կմասնակցի քվեարկությանը, քանի որ «ակտիվ քաղաքացի է»:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը