Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի, դրան նախորդած ու դրան հաջորդած հանցագործությունների բոլոր կազմակերպիչները, իրականացնողները, օժանդակողները պետք է պատասխան տան։ Որևէ մեկը սա վիճարկել չի կարող։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատուներից մեկն է։ Այս մասին անընդհատ է ասվել ու խոսվել։ Կասկածից դուրս էր, որ գալու է պատասխան տալու օրը։
Բայց որ այս իրադարձության ֆոնին քննարկման թեմա կամ մատի փաթաթան է դառնում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի կատակը, այդ կատակն է դառնում օրվա հիթը և իրար հետ ֆեյսբուքյան ճակատամարտ մղելու թեման՝ չէի պատկերացնի։ Մարդը կատակել է։
Վերջին հաշվով, ի՞նչ վատ բան կա ադրբեջաներեն բառի մեջ։ Օրը վաթսուն անգամ անգլերեն ու ռուսերեն բառեր ենք օգտագործում հայերեն տեքստերում։ Ինչպե՞ս կարելի է այս կատակն օգտագործելով թիրախավորել փաստաբանին կամ կատակին այդքան լրջություն հաղորդել»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը