Ե՞րբ է ձերբակալվելու Լևոն Տեր - Պետրոսյանը
Նոր Հայաստանում անարխիան դարձել է կենսակերպ, ու այլևս այն մեր իրողության անբաժանելի մասնիկն է: Իսկ հիմա բուն թեմայի մասով՝ ծանոթներիցս մեկը,որը ապրում է Եվրոպայում, երեկ էսպիսի մի հետաքրքրիր միտք հայտնեց, որից , անկեղծ ասած, այդքան էլ ուրախ չեմ, մի խոսքով` կարճ ու կոնկրետ՝ մենակ ներհայաստանյան իրականության մեջ կարող ենք ականատես լինել, երբ զանգվածային անկարգություններ հրահրող անձինք կամ ուժերը, որոնք մարտի 1-ի դեպքերի գլխավոր շահառուններն էին մինչ այս պահը նույնիսկ հարցաքննված չեն: Լավ իմ մասով հեչ ՝«ես, ասենք, Քոչարյանական պրոեկտ եմ», բա իրենց սուտի իրավապաշտպան հռչակած անձինք ձեն-ծպտուն չեն ուզո՞ւմ հանել: Ասացս ինչ է , ե՞րբ է ձերբակալվելու Լևոն Տեր - Պետրոսյանը:
