«Ժամը 8-ին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ: 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք ևս կամփոփվեն քվեարկության ավարտից հետո:
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու:Կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում:Հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ և հատկացվել է, ընդհանուր առմամբ, 4 հազար տեխնիկական սարքավորում: Ժամը ութի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ: Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ հինգ տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ, և օպերատիվ կարգով արձագանքվում են բոլոր խնդիրների դեպքում:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 120 ներկայացուցչով, 30 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ: Նա նշեց, որ այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը