«Ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ ». Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին. Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր իտալացի գործընկերներին և գործող նախագահ, նախարար Միլանեսին տարվա ընթացքում Կազմակերպությունում ցուցաբերած հմուտ առաջնորդության համար: Պարոն նախագահ, Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության,  ժողովրդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների և առաջընթացի ապահովման հարցում: Հայաստանում հանրային բողոքներն ցուցադրեցին մեր հասարակության և հասարակական կառույցների, քաղաքացիական հասարակության կարողությունը և դրանց՝ քաղաքական հասունության և իրավագիտակցության համեմատաբար առավել բարձր մակարդակի զարգանալը: Առանձնապես կարևոր նշանակություն ունի կանանց և երիտասարդության ընդգծված դերը, որոնք կանգնած էին հեղափոխության առաջնագծում: Երեք օրից մեզ մոտ կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երաշխավորվելու է հայ ժողովրդի՝ իսկապես ազատ ընտրություն անցկացնելը: Սա մեր հստակ և անշեղ քաղաքական  կամքն է: Մեր հանձնառություններին համապատասխան և ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը հրավիրել է համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ԺՀՄԻԳ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ընտրությունների որպես դիտորդ մասնակցելու համար: Պարոն նախագահ, Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում: Երեք տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաստատակամ է արժանապատվորեն կառուցելու իր կյանքն ու հաստատությունները՝ հակադարձելով Ադրբեջանի կողմից իրականացվող դաժանություններին, բռնությանը և ագրեսիային: Ադրբեջանի կողմից որդեգրած բռնության քաղաքականության շարունակումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում են խնդրի կարգավորումը՝ նոր տառապանքներ ստեղծելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Զենքի սպառնալիքի ներքո օգուտներ քաղելու պատրանքները դատապարտված են ձախողման: Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, և նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների և քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ: Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Խաղաղությանը նպաստող միջավայրն էական նշանակություն ունի բանակցային գործընթացի համար: Այս առնչությամբ նշանակալի ներդրում կլինի Դուշանբեի համաձայնությունների, ինչպես նաև վստահության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված իրական ջանքերը և ռազմատենչ հռետորաբանությունից ու ատելության քարոզից հրաժարվելը նույնքան կարևոր է: Անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից։ Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է: Հակամարտության, և հետևաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունն է: Պարոն նախագահ, Երեք օրից՝ դեկտեմբերի 9-ին, աշխարհը կնշի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը: 2015թ. մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Պարոն նախագահ, Մենք Կիպրոսի պատվիրակության հետ համատեղ նախաձեռնել ենք Կոնվենցիայի 70-ամյակին նվիրված Հռչակագիր և լիահույս ենք, որ ԵԱՀԿ-ի այս մարմնին դեռևս հնարավորություն կընձեռվի արտահայտելու իր վճռականությունն՝ ի աջակցություն այս Կոնվենցիայի, որն արդիական է, քան երբևէ: Պարոն նախագահ, Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ողջունել Սլովակիային գալիք նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն և հայտնել մեր աջակցությունը: Շնորհակալություն:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am